Քաղաքականություն

Նավարկելով ապատեղեկատվական դաշտում. Հայաստանի արձագանքը Հարավային Կովկասում

Հարավային Կովկասում վերջին զարգացումները Հայաստանը դրել են տեղեկատվական դաշտի կենտրոնում, պահանջելով ռազմավարական և բազմակողմանի արձագանք։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնյաների հայտարությունները վկայում են համակարգված ջանքերի մասին՝ ներկայացնելու Հայաստանը որպես ագրեսոր և խաթարելու նրա համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բազմիցս ներկայացրել է Հայաստանի գործողությունները որպես «ռևանշիստական ​​միտումներ և միլիտարիստական ​​քաղաքականություն»։ Այս ռազմավարական շահարկումը, որը նման է 2020 և 2023 թվականների էսկալացիաներին նախորդած ռազմականացմանը, նպատակ ունի արդարացնել Ադրբեջանի գործողությունները և կասկածի տակ առնել Հայաստանի խաղաղության նկատմամբ հավատարմությունը։ Բայրամովը նաև արդարացրել է 2023 թվականի ռազմական գործողությունները որպես «ահաբեկչության դեմ պայքար» և քննադատել է ԱՄՆ-ին 907-րդ փոփոխությունը պահպանելու համար, որը սահմանափակում է օգնությունը Ադրբեջանին։ Ավելին, նրա պահանջը դադարեցնել USAID-ի գործունեությունը Ադրբեջանում արտահայտում է ավտորիտար ռեժիմների ընդհանուր միտումը՝ մերժել արտաքին վերահսկողությունը հակաժողովրդավարական գործընթցներում և տնտեսության ժողովրդավարկացմանը։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները, որոնք ԵՄ-ի Հայաստանում գտնվող առաքելությունը որակում են «հակաադրբեջանական, հակառուսական և հակաիրանական», ցույց են տալիս Ռուսաստանի ռազմավարական շահը՝ սահմանափակել արևմտյան ազդեցությունը տարածաշրջանում՝ խոչընդոտելով Հայաստանի երկկող ու բազմակողմ ձևավորվելիք հարաբերություններին, որոնք միտում ունեն ապահովել պետությանը անվտանգությունն ու անկախությունը։

Այս համակարգված դեզինֆորմացիոն արշավը ներկայացնում է լուրջ սպառնալիք Հայաստանի համար։ «Ռևանշիզմի» մեղադրանքները օգտագործվում են արդարացնելու ապագա հնարավոր ագրեսիան և թուլացնելու միջազգային աջակցությունը Հայաստանի համար։ Այսինքն՝ ստեղծելու են պատրանք, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում։

Հայաստանի դիվանագիտական ջանքերը պետք է կենտրոնանան պարզ և փաստարկված հաղորդակցության վրա՝ ներկայացնելով միջազգային գործընկերներին խաղաղության և տարածաշրջանային կայունության նկատմամբ Հայաստանի հավատարմությունը։ Այսինքն՝ ակտիվ հերքել ապատեղեկատվությունները՝ ներկայացնելով փաստեր և պատմական նախադեպեր, ինչպես նաև կիրառել տեխնիկատեղեկատվական մեխանիզմներ կեղծիքը բացահայտնելու նպատակով։ Այդուհանդերձ, ամրապնդել համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որպեսզի ապահովվի Հայաստանի դերի ճիշտ ներկայացումը տարածաշրջանային խաղաղության գործում։

Նավարկելով այս բարդ տեղեկատվական դաշտում՝ Հայաստանը պետք է ոչ միայն պաշտպանի իր շահերը, այլև ակտիվորեն ձևավորի իր կարգավիճակը տարածաշրջանային իրադարձություններում։ Առանցքային է ապահովել թափանցիկ և ամուր միջազգային հարաբերություններ՝ ապահովելով, որ Հայաստանի խաղաղության և կայունության նկատմամբ հավատարմությունը ճանաչվի և աջակցվի բոլորի կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ