Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել այդ գործընթացում տարածաշրջանի երկրների դերակատարությունը:
Լավրովը շեշտել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադար:
«Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և ընդհանրապես երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք այն դերակատարությունը, որ կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում»,- նշել է Լավրովը: