Քաղաքականություն

Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հայտնի է, որ հանդիպումը պայմանավորված է վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիևի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման հետ:

Հայտնի է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ