ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կորոնավիրուսով չի հիվանդացել:
«Առայժմ Աստված բարեգութ է եղել»,- ասել է Լավրովը:
ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ ինքը հետևում է Մոսկվայի Առողջապահության դեպարտմենտի բոլոր հանձնարարականներին, այդ թվում նաև հեռավար աշխատանքի վերաբերյալ, սակայն ինքը հեռավար չի աշխատում:
«Ինձ նույնպես «հետևում» են: Ես չեմ շփվում մեծ թվով մարդկանց հետ: Մեզ պարբերաբար ստուգում են՝ շաբաթը մի քանի անգամ: Մեզ մոտ կան այցելուների համար անհատական պաշտպանության բոլոր միջոցները: Բայց նրանց թիվը պակասել է, աշխատում ենք հարցերը հիմնականում հեռախոսով լուծել»,- պարզաբանել է նա:
Այս մասին տեղեկացնում է RT-ն: