ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորումը և հումանիտար հարցեր, այդ թվում` երկրում ենթակառուցվածքի վերականգնումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանդիպումը կայացել է երեկ` հունվարի 21-ին:
«Մանրամասն քննարկվել է իրավիճակը Սիրիայում, դիտարկվել են ահաբեկիչներին վերջնականապես ջախջախելու խնդիրները, Սիրիայում խաղաղության վերականգնումը` երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելով»,- ասվում է հաղորդագրությունում:

