Հետաքննության նախնական արդյունքները, որն իրականացվել է ԱՄԷ-ում մայիսի 12-ին նավթային լցանավերի վրա հարձակումների առնչությամբ, մատնանշում են այն հավանականությունը, որ միջադեպի հետևում կանգնած է եղել պետությունը, բայց առայժմ Իրանի մասնակցության ոչ մի ապացույց չկա։ Այս մասին ասել են ԱՄԷ-ում: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի հետ միասին ներկայացրել է նախնական արդյունքները ՄԱԿ Անվտանգության խորհրդի ճեպազրույցում, որը հետաքննության վերջնական արդյունքներն ստանալուց հետո կդիտարկի պատասխանի հնարավորությունը։
Միացյալ Նահանգները Իրանին մեղադրել է այն բանում, որ նա կանգնած է չորս լցանավերի դեմ Էմիրաթների ափերին հարձակման հետևում, որոնք տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության սրացման ժամանակ։
Չորս նավ, երկուսը՝ Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո, մեկը՝ Նորվեգիայի և մեկն էլ՝ ԱՄԷ-ի, վնասվել են պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել ԱՄԷ տարածքային ջրերում, Ֆուջեյրա նավահանգստի մոտ։
Վնասի գնահատումից և քիմիական զննումից հետո ԱՄԷ-ն տեղեկացրել է ՄԱԿ ԱԽ-ին, որ գրոհները, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել են պետական ծառայությունների կողմից։