fbpx
Սպորտ

Լեբրոն Ջեյմսը նոր ռեկորդ է սահմանել

«Լոս Անջելես Լեյկերսի» հարձակող Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Ինդիանա Փեյսերսի» դեմ խաղում նոր նվաճման է հասել:

Լեբրոնն առաջին երկու քառորդներում 13 միավոր է վաստակել: Սա թույլ տվեց նրան հաղթահարել 32 000 միավորի սահմանը:

 

34 տարեկան 37 օրական հասակում Ջեյմսը դարձավ Լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որին հաջողվել է հասնել նման արդյունքի:

Բասկետբոլիստը հավաքած միավորների ցուցանիշով բարձրացավ 5-րդ հորիզոնական Լիգայի պատմության մեջ: Այս պահին նրա ակտիվում կա 32008 միավոր: Նրանից ավելի շատ միավորներ ունեն Կարիմ Աբդուլ-Ջաբարը, Կարլ Մելոունը, Կոբի Բրայանտն ու Մայքլ Ջորդանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ