Լեհաստանը քննարկում Է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը

Լեհաստանի իշխանությունները քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել Է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում։

«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշել Է Մյուլլերն։

Նա նաև ընդգծել է, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից։

Ամենաթարմ