Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ․ Սանոսյան

Ամենադիտվածներ

Ես տարված չեմ մարզումներով, ինձ հաջողության հասնելն է դուր գալիս. Ռոնալդու

Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։

Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ