fbpx
Աշխարհ

Լեհաստանը անորոշ ժամանակով դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը

Լեհաստանն անորոշ ժամկետով դադարեցրել է «Դռուժբա» նավթատարով Բելառուսից ռուսական նավթի ներկրումը: Պատճառը նավթում քլորօրգանական միացությունների մեծ քանակությունն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լեհաստանը կվերսկսի ռուսական նավթի ներկրումը աղտոտման պատճառները վերացնելուց հետո: Ռուսաստանն ընդունել է, որ նավթի որակն անբավարար է և հավաստիացրել, որ առաջիկա օրերին իրավիճակը կկարգավորվի:

Նշենք, որ օրեր առաջ Բելառուսն էր Ռուսաստանին մեղադրել անորակ նավթ մատակարարելու մեջ և հայտնել էր, որ մինչև տարեվերջ կսկսի ոչ ռուսական նավթի ծովային առաքումները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ