«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է մարզչական կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
Eurosport-ի հաղորդմամբ՝ 43-ամյա մասնագետը ցանկանում է նոր ակումբ գտնել մինչև մրցաշրջանի ավարտը: Անգլիացու ծառայություններով հետաքրքրված էին «Նորվիչը», «Քրիստալ Փելասն» ու «Նյուքասլը», սակայն Լեմպարդն սպասում է առավել հարմար առաջարկի:
Նշվում է, որ Լեմպարդին դուրեկան է «Լեսթերի» ղեկն ստանձնելու տարբերակը: «Աղվեսների» ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերին փոխարինելու ամենահավանական թեկնածուն: Ռոջերսի՝ «Լեսթերից» հեռանալու դեպքում Լեմպարդի՝ «աղվեսների» ղեկն ստանձնելու հավանականությունը կտրուկ կավելանա: