«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախատեսում է ֆուտբոլ խաղալ առնվազն առաջիկա չորս տարիների ընթացքում:
Նշվում է, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ցուցադրեց իր կարիերայի լավագույն մարզավիճակը՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը Գերմանիայի առաջնությունում՝ խփելով 41 գոլ 29 խաղում:
Լևանդովսկին չի պատրաստվում մոտ ժամանակներս խաղակոշիկները մեխից կախել և նախատեսում է հանդես գալ թոփ ակումբներում մինչև 2026 թվականը:
Բացի այդ, Ռոբերտը ուրախ է աշխատել Յուլիան Նագելսմանի հետ և կարող է երկարաձգել պայմանագիրը գերմանական գրանդի հետ ևս մի քանի տարով:
Այս մասին տեղեկանում ենք Bild-ից,