Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդ է հեղինակել Չեմպիոնների Լիգայում։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը դարձել է ՉԼ-ի պատմության մեջ առաջինը, ով մասնակցել է հաղթանակով ավարտված 18 անընդմեջ խաղի։
Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 70 խաղ է անցկացրել Չեմպիոնների Լիգայում, որոնցում դարձել է 60 գոլի հեղինակ։