ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղայի և փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, և նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Լևոն Երանոսյանի որդուն ու փեսային, իսկ Լևոն Երանոսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։
Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի։
