Լևոն Ջուլֆալակյան. Կարծում եմ՝ Արսեն Ջուլֆալակյանին չի խանգարի իր պատգամավոր լինելը

Հրապարակող՝

Լևոն Ջուլֆալակյան. Կարծում եմ՝ Արսեն Ջուլֆալակյանին չի խանգարի իր պատգամավոր լինելը

Ամենադիտվածներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հանդիպում է ունեցել լրագրողների հետ.

Անդրադարձ է եղել նաև Արսեն Ջուլֆալակյանին, որը Նիսի մրցաշարի ժամանակ ոսկե մեդալ էր նվաճել.

«Նախ կցանկանամ նշել, որ ինձ համար փոքր-ինչ զարմանալի էր, որ որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ ոչ թե Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանն է ոսկե մեդալ նվաճել Նիսի մրցաշարում, այլ՝ առաջին հերթին շեշտում են նրա՝ ԱԺ պատգամավոր լինելը:

Նախքան պատգամավոր դառնալը՝ Արսեն Ջուլֆալակյանը լուրջ սպորտային ճանապարհ է անցել, լուրջ ուսումնական ճանապարհ: Նա գերազանց ավարտել է համալսարանը, սովորել է մագիստրատուրայում, լուրջ հաջողություններ է գրանցել սպորտում: Իսկ այդ ամենի մասին չի խոսվում: Շատ պատվավոր է պատգամավոր լինելը:

Կարծում եմ՝ նման պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը: Վստահ եմ՝ իր գիտելիքներով և նվիրվածությամբ շատ օգտակար կլինի մեր ազգին ու ժողովրդին: Արսենը դպրոցում էլ համալսարանում էլ գերազանց էր սովորում, ու կարողանում էր համատեղել գերազանց մարզական կարիերայի հետ:

Կարծում եմ՝ հիմա էլ կկարողանա: Նա էներգիայով լի անձնավորություն է, կարողանում է ժամանակը ճիշտ պլանավորել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Գիտեմ, որ մեր կառավարությունն էլ նրա հնարավորություն է տալու, օրինակ կարևոր մրցումների ժամանակ բացակայելու դեպքում, դրանք համարել հարգելի: Կարծում եմ՝ Արսենին չի խանգարի իր պատգամավոր լինելը: Նա շատ լուրջ նպատակներ ունի ու պետք է ամեն ինչ անի՝ դրանց հասնելու համար:

Մենք միշտ միասին քննարկում ենք բոլոր հարցերը: Ես նորմալ եմ վերաբերվել: Ասացի՝ եթե դա քո ընտրությունն է, ուրեմն ես կողմնակից եմ: Մնում էր միայն հասկանալ՝ կարո՞ղ է սպորտը շարունակել, թե՞ ոչ: Եկանք ընդհանուր հայտարարի, որ մեկը մյուսին չի խանգարելու»,- ասել է Ջուլֆալակյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ