fbpx
Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Կարծում եմ արդեն պահը հասել, որ ես հրաժարական տամ և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ Սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի հետ:

Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամսիներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանականում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ», – ասաց Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց նաև, որ դավադրություն է կազմակերպվում, որի պատճառն ինչ-որ տեղ իր համար հասկանալի է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ