fbpx
Կառավարություն

Սահմանվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ օրենսդրության համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ այն քաղաքացին, որն ունի ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։

Օրենսդրության համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում պաշտոնի կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք չեն համապատասխանում Օտար լեզուների իմացության վերաբերյալ պահանջին, սակայն նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում, վերջիններս պարտավոր են ներկայացնել պահանջվող Օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ:

Նշված ժամկետում օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում լիազորությունները դադարեցվում են:

Լեզվական գիտելիքների իմացության մակարդակը համարվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնը զբաղեցնելու համար բավարար, եթե՝

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուն ներկայացրել է բարձրագույն կրթությունն ամբողջությամբ Օտար լեզուներով իրականացնելը կամ բարձրագույն կրթության շրջանակներում ուսումնասիրված մասնագիտական առարկաների առնվազն 40 (քառասուն) տոկոսը Օտար լեզուներով իրականացնելը հավաստող փաստաթուղթ, եթե համապատասխան ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո չի անցել ավելի քան 5 (հինգ) տարի ժամկետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ