ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանդիպումը ԵՄ առաքելության հետ

Ամենադիտվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանդիպումը ԵՄ առաքելության հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները։ Արմեն Ասատրյանը անդրադարձել է նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային համագործակցության հարցերը՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ։ ԵՄ առաքելության փորձագետները կարևորել են նման ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համապարփակ տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված նոր մոտեցումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արժանացել են ԵՄ պատվիրակության դրական գնահատականին։

Ամենաթարմ