fbpx
Արցախ

ԼՂ խնդիրը կարգավորված չէ ու միակ հարցը՝ ԼՂ կարգավիճակն է․ Գրիգորյան

ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

Նա ասաց, որ ԼՂ խնդիրը դեռ կարգավորված չէ ու դրա կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ համանախագահների գլխավորությամբ։

ԱԽ քարտուղարը նշեց, որ համանախագահները հայտարարել են բանակցությունների վերսկսման մասին՝ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ պետք է քննարկվի մեկ հարց՝ ԼՂ կարգավիճակը։

Գրիգորյանն ընդգծեց, որ ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը։

Նա նշեց նաև, որ Ղարաբաղի խնդիրը միշտ եղել է ինքնորոշման հարց և ոչ թե տարածքային վեճ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ