Խորհրդարան

ԼՀԿ-ի հեղինակած նախագծին ձեռնպահ քվեարկեց 62 պատգամավոր

Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկության էր դրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալուն։ Նախագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ՝ 10, իսկ 62 հոգի ձեռնպահ մնացին։

Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, քանի որ աբողջական փոփոխությունների փաթեթ է նախատեսում, իսկ այս պահին ահռելի գումար հատկացնելն այդ նպատակին անտեղի է համարում:

Նախագիծը դրական եզրակացության էր արժանացել հանձնաժողով, սակայն այսօր հհանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը փոփոխվել է։

Քանի որ կողմ ձայները գերակշռում էին դեմերին, Մանե Թանդիլյանն ընդդիմացավ՝ նշելով, թե օրենքն ընդունվել է, սակայն Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե գրքույկը, որի վրա գրված է ԱԺ կանոնակարգը, սահմանում է կարգը, որի համաձայն՝ որոշումը չի ընդունվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ