ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարեցվել են։ Դրա մասին արձանագրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած», – ասված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
