Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ այսօր երեկոյան Իսրայելի հյուսիսի ուղղությամբ Լիբանանից մոտ 30 հրթիռ է արձակվել։
Նշվում է, որ հրթիռների մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցներով, և Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մոտ կես ժամ անց ևս 10 հրթիռ է արձակվել Նևե Աթիվ շրջանի ուղղությամբ, որոնք բոլորն էլ ընկել են տեղի բաց տարածքներ։
Այս հարձակումից որոշ ժամանակ անց Լիբանանից Մաջդալ Շամսի ուղղությամբ արձակված մեկ հրթիռը հարվածել է ֆուտբոլի դաշտին՝ պատճառելով բազմաթիվ զոհեր։