fbpx
Հասարակություն

Լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան

Հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Նման կարծիք են հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը։

Panorama.am-ի փոխանցմամբ՝ նրանք հույս են հայտնել,  որ այն կշարունակի խորանալ ու զարգանալ  կոնկրետ ուղղություններով:

Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ:

Քաղաքապետը հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները և գործարարներն աշխատեն հարմարավետ պայմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ