Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո Լիբիա զորք ուղարկելու հնարավորության մասին, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես է եկել ընդդեմ Անկարայի կողմից ինտերվենցիայի: Ասյ մասին հաղորդում է DW-ն:
«Կենտրոնական կառավարությունը լիբիական հողում օտարերկրյա զինվորների չի ընդունի»,-հայտարարել է Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Քաբլավին:
Նա նշել է, որ կցանկանար որպես միջազգային միջնորդ տեսնել Գերմանիային: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն արդեն Թուրքիայից պաշտոնապես օգնություն է հայցել:
Էրդողանը հինգշաբթի հայտնել էր, որ հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանից թույլտվություն է խնդրելու Լիբիա զորք ուղարկելու համար, որպեսզի աջակցի ԱՀԿ-ին, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Թուրքական կողմի գործողություններն ուղղված են գեներալ Խալիֆ Հաֆթարի զորքի դեմ: Միաժամանակ, Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հրամանատարությունը պնդում է, որ իր ստորաբաժանումները Տրիպոլիի կենտրոնից ընդամենը 10 կմ հեռավորության վրա են: Մայրաքաղաքի հարավում Հաֆթարի զորքն արդեն գրավել է մի շարք կարևոր դիրքեր, ներառյալ շահագործումից դուրս եկած միջազգային օդանավակայանը և ռազմաբազան: