Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով: Այս մասին հայտնել է «Պյատի կանալ»-ը: Ֆեդոսեևա Շուկշինան, հեռուստաալիքի տվյալներով՝ փետրվարի 24-ի երեկոյան վատառողջ է զգացել և կրծքի շրջանում ցավեր է ունեցել, ինչից հետո շտապ տեղափոխվել է բուժհիմնարկություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան ռուս և խորհրդային դերասանուհի է, ՌԽՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 80 ֆիլմում: Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Կարմիր բռինչը», «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի», «Տառապանքի ուղիներով», «Շիզոֆրենիա» և «12 աթոռ»: Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել է երաժիշտ և պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ