Լիգա 1-ի 24-րդ տուրի բոլոր հանդիպումներից առաջ թիմերը մեկ րոպե կհարգեն «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը:
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խաղերի մեկնարկային սուլիչից առաջ կլինի ծափահարությունների րոպե:
Հիշեցնենք, որ 28-ամյա Սալան «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել «Նանտից»՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
Հունվարի 21-ին Սալան անձնական ինքնաթիռով ուղևորվել է Ուելս, սակայն ճանապարհին ինքնաթիռը կործանվել է: Օրեր շարունակ տևած որոնողական աշխատանքներից հետո ինթնաթիռի բեկորները և ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերվել են Լան Մանշի հատակին:
Փետրվարի 8-ին պաշտոնապես հայտարարվել է Սալայի մահման մասին:
Հաղորդում է armsport.am-ը։
