Մարտի 3-ին` ժամը 18։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը` ժամը 17։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: