Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են 26-ամյա Լիլիթ Երմալովյանի դին, ով որպես անհայտ որոնվում էր դեկտեմբերի 26-ից։ Լիլիթը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Գոռ Երմալովյանի քույրն է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմում էին, որ Լիլիթը վերջին անգամ դուրս է եկել «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չի վերադարձել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի հանգամանքները։

