Լիլիթ Հովհաննիսյանին պատվոգիր են շնորհել Լոս Անջելեսում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Այն երգչուհուն հանձնվել է իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ արդեն կայացել են Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում:

Ամենաթարմ