Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում:
Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթանակ տոնեց։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային:
Այսօր կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին մրցելու է Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:
Այս մասին տեղեկացնում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։