Լիտվայի նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահ չի ընտրվել, սակայն հայտնի են, թե ովքեր են մասնակցելու երկրորդ փուլին: Հայտնում է երկրի Գլխավոր ընտրական հանձնաժողովը:
Անկախ թեկնածու, տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան գլխավորել է ցուցակը՝ ստանալով ձայների ավելի քան 30 տոկոսը: 1 տոկոսի տարբերությամբ նրան է հաջորդել «Հայրենիքի միություն- Լիտվայի քրիստոնեադեմոկրատներ» կուսակցությունից թեկնածու, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն:
Երրորդ տեղն Է զբաղեցրել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը՝ հավաքելով ձայների 20 տոկոսը: Նա խոստացել է դադարեցրել իր լիազորությունները հուլիսի 12-ից, ինչը կախված է ընտրությունների արդյունքների հետ:
«Դա նշանակում Է, որ ես չունեմ մարդկանց վստահությունը, որ ես չեմ կարող գլխավորել կառավարությունը»,- հայտարարել Է նա:
Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 26-ին:
