Հասարակություն
22:15 14/05/2020

Լիտվայից Հայաստան է փոխադրվել 10 600 դեմքի պաշտպանիչ վահան․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ԱԳՆ-ն հայտոնւմ է, որ ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

«Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար) Լիտվայի կառավարության անունից Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:
Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- ասված է գրառման մեջ։

◾️Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝…

Geplaatst door ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia op Donderdag 14 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ