«Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ը, անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված 19-ամյա խաղացողի համար առաջիկա բանակցությունների հարցում։ «Լիվերպուլը» Բելինգհեմին տեսնում է «նոր Սթիվեն Ջերարդի» կերպարով։
«Կլոպի և Բելինգհեմի միջև դեռ անձնական խոսակցություն չի եղել։ Ակումբի այլ մարդիկ շփվել են Բելինգհեմի շրջապատի հետ:
Նրանք ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ, և զգացողություն ունեն, որ ամեն ինչ կարող է ստացվել։ Նրանք կարծում են, որ Բելինգհեմը ցանկանում է «Լիվերպուլը», – ասել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Transfer Update-ին:
«Լիվերպուլից» պաշտոնական առաջարկ «Բորուսիային» դեռ չի ստացվել։ Բելինգհեմի գինը դժվար թե 100 միլիոն եվրոյից ցածր լինի։