fbpx
Սպորտ

Լիվերպուլ-Չելսի հանդիպումը կին մրցավար կսապասարկի

ՈւԵՖԱ-ն արդեն ընտրել է «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը սպասարկող մրցավարական բրիգադին: Այս մասին նշվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապարը: Ուստի, պատմության մեջ առաջին անգամ կին-մրցավար կաշխատի ՈւԵՖԱ-ի խոշոր մրցաշարի՝ տղամարդկանց թիմերի մասնակցությամբ խաղում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գործող հաղթողների միջև խաղըկկայանա օգոստոսի 14-ին՝ Ստամբուլում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ