fbpx
Սպորտ

Լիվերպուլը կողմնորոշվել է Սալահին փոխարինողի հարցում

Ճապոնիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։

Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Մերսիսայդյան գրանդում կարծում են, որ Տակեֆուսան ի վիճակի է հարձակման գծում փոխարինել Մոհամեդ Սալահին: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լիվերպուլից» 2023/2024 մրցաշրջանի վերջում:

Կուբոյի՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում ճապոնացին անցկացրել է 21 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ