ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 11-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Ալդերման Վինսենտ Քիվենիի հետ: Այս մասին հայտնել ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը։
«Քանի որ քաղաքապետ Քիվենին Մեծ Բրիտանիայի ֆինանսական և մասնագիտական ծառայությունների միջազգային դեսպանն է, ՀՀ դեսպանը հանդիպմանը քննարկել է Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները կանաչ էներգիայի, ֆինանսատնտեսական, ներդրումային և մշակութային ոլորտներում»,- ասված է դեսպանության Facebook-ի էջում: