fbpx
Սպորտ

Լոնդոնում Բեյլին նկատել են գործակալի հետ հանդիպման ժամանակ

Երեքշաբթի օրը Գարեթ Բեյլին նկատել են Լոնդոնում իր գործակալի՝ Ջոնաթան Բարնետի հետ այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալ»-ից ֆուտբոլիստը թույլտվություն է ստացել ճամփորդություն անելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյլը վնասվածք ունի, սակայն ակումբին խնդրել է չհանրայնացնել փաստը։ Ֆուտբոլիսը այն ստացել էր Ուելսի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հետ խաղում:

Հարձակվողը Բրիտանիայի մայրաքաղաք է մեկնել երկուշաբթի երեկոյան, իսկ երեքշաբթի տեսախցիկները նկատել են նրան իր գործակալի հետ հանդիպման ժամանակ:

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իմացել է Բեյլի՝ Լոնդոն ճամփորդության մասին, սակայն նշել է, որ տեղյակ չէր, որ ֆուտբոլիստը պետք է հանդիպեր Ուելսի ազգային հավաքականի ֆիզիոթերապիստին։

«Ես չգիտեի դրա մասին, բայց նա կարող է հանդիպել նրա հետ, ում հետ որ ուզում է»,-ասել է Զիդանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ