fbpx
Ժամանց

Լոնդունում մեկնարկել է Նոթինգ հիլի 53-րդ դիմակահանդեսը

Լոնդոնում տեղի Է ունենում Նոթինգ հիլի 53-րդ դիմակահանդեսը, որը համարվում Է ամենամեծը Եվրոպայում եւ աշխարհում երկրորդը Ռիո դե Ժանեյրոյիրց հետո, փոխանցում է BBC-ին:

Կառնավալն անցկացվում Է ամեն տարի օգոստոսի վերջին հանգստյան օրերին Լոնդոնի Նոթինգ հիլի շրջանում: Այս անգամ կառնավալը նշանավորվել Է ամռան վերջին հանգստյան օրերի համար աննախադեպ շոգ եղանակով. օգոստոսի 25-ին Լոնդոնում գերազանցվել Է օգոստոսի վերջին հանգստյան օրերի ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվում Էր 2001 թվականից:

Տոնը մեկնարկել Է օգոստոսոսի 25-ին տեղական ժամանակով առավոտյան 6:00-ին: Տոնակատարությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 26-ի 22:00-ը, բուն կառնավալային շքերթը կավարտվի օգոստոսի 26-ի 20:30-ի կողմերը: Ինչպես սպասվում Է, այս տարի կառնավալ կայցելի շուրջ մեկ միլիոն մարդ: Նաեւ, կազմակերպիչների կանխատեսումներով՝ միջոցառումը Լոնդոնի բյուջե կբերի ավելի քան 100 միլիոն ֆունտ:

Կառնավալի գլխավոր մասը զգեստավորված երթն Է եւ ներկայացումը պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ:

Նոթինգ հիլի կառնավալն սկիզբ Է առել 1960-ական թվականներնին, երբ Լոնդոնի այդ շրջանը դարձավ տուն Կարիբյան ավազանի երկրներից ներգաղթյալների շատ համայնքների համար:

https://www.youtube.com/watch?time_continue=10&v=y2RU9GxzH6o

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ