fbpx
Աշխարհ

Լոնդոնը Կիևին խոստացել է հավելյալ 3,6 մլն դոլար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինային խոստացել է 3,6 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է թագավորության կառավարության կայքը։

Ուկրաինական 24-րդ ալիքի փոխանցմամբ՝ բրիտանացի դիվանագետն արդեն հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Ինչպես հայտարարել է Քլեվերլին, Լոնդոնում ոչ միայն խոսում են Ուկրաինայի մասին, այլև կոնկրետ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։

«Մեր աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս նշանավոր երկիրը չի վերականգնվել»,- եզրափակեց նա։

Նոյեմբերի 18-ին Կիև է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Այնտեղ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բրիտանական կաբինետի ղեկավարն ասել է, որ Մեծ Բրիտանիան գիտի, թե ինչ է նշանակում պայքարել ազատության համար և խոստացել է մինչև վերջ լինել Ուկրաինայի և նրա առաջնորդի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ