Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, իրենց մեղրամիսն են վայելում Եվրոպայում:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ պապարացիները ֆիքսել են զույգին Իտալիայում՝ Միլանում: Կադրերում նրանք քայլում են ձեռք ձեռքի բռնած:
Պարբերականը գրում է, որ սա զույգի երկրորդ մեղրամիսն է, առաջինը Փարիզում էր: Լոպեսն ու Աֆլեքն օգոստոսի քսանին շքեղ պսակադրություն են կազմակերպել ԱՄՆ-ում:
