Կառլոս Բուսերոն` Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի գործակալը, «Թվիթերի» իր էջում հերքել է այն շշուկները, թե մասնագետն իր նախկին ակումբի դեմ դատական հայց է պատրաստում:
«Ռեալի» հետ պայմանագրի խզումը 5 րոպե տևեց, և երկու կողմերի միջև լավ հարաբերություններ մնացին: Բոլոր պայմանները ներկայացված էին համաձայնագրում, և, իհարկե, ոչ մի դատական գործողություն չկա»,- ասվում է Բուսերոյի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոպետեգին դատարանի միջոցով «Ռեալից» պայամանգրի խազման համար 28 մլն եվրո է պահանջում. այնքան գումար, որքան նա պետք է ստանար «Ռեալի» հետ անցած ամառ կնքած 3-ամյա պայմանագրով:
«Ռեալը« Լոպետեգիի հրաժարականի մասին հայտարարեց անցած տարվա հոկտեբերին: Մանսնագետն ընդամենը 4 ամիս անցկացրեց մադրիդյան ակումբում:
Աղբյուր ՝ http://www.armsport.am