«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից, մինչև դեկտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ը, Լոռու և Տավուշի մարզերում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը։ Դադարեցումը պայմանավորված է Մ-6 միջպետական ճանապարհի Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով։
Ջրամատակարարում չի լինելու հետևյալ բնակավայրերում․
-Լոռու մարզ՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղեր
-Տավուշի մարզ՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղեր և Այրում քաղաք
«Վեոլիա Ջուր»-ը հայցում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։