fbpx
Սպորտ

Լոռին ներկայացրել է Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը

ՀՀ Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը, տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։

«Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Սերգեյ Չիկիշևը։

Չիկիշևը մարզչական կարիերան սկսել է 1995 թվականին։ 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» տարբեր տարիքային թիմերում։

Ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսի ընթացքում Չիկիշևը «Փյունիկում» եղել է Ռոման Բերեզովսկու առաջին օգնականը։

Մարզչական անձնակազմում է ընդգրկվել Վիտալի Ստարովիկը։

42-ամյա ուկրաինացի մասնագետը մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է «Չեռնոմորեցում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Ռոման Չուպրինան նշանակվել է ֆիզպատրաստության մարզիչ։

44-ամյա մասնագետն աշխատել է Զապորոժյեի «Մետալուրգում», «Սևաստոպոլում», «Չեռնոմորեցում»։

Սլավիկ Սուքիասյանը նշանակվել է դարպասապահների մարզիչ։

Երևանի «Արարատի» հանրահայտ նախկին դարպասապահը երկար տարիներ աշխատել է Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերում։

55-ամյա մասնագետը «Լոռիում» է 2020-ի հունիսից»։

https://www.facebook.com/fclori/posts/3565576116810194?__cft__[0]=AZUFsda_6Ti1Inr2sO5THHzk5IITP7_LIhtwr37MbnQRfwajMqd8ySC-IkOYSU1oO_5XwL70-E4HeApJ2Ez1QRaWty7HMp2mo9rNRh6WZEbNFIHrDUTkcLpzuXS64e9hkJ7WbX12fB2itznT5OASV5b4LIcfXDjIsq8myw_JPufZPA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ