fbpx
Ժամանց

Louis Vuitton-ի պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնով

Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը, ճապոնացի նկարիչ Յայոյ Կուսամա եւ Նյու Յորքի Hristie’s աճուրդի տունը պարզապես պատմություն են կերտել, հայտնում է Robb Report-ը։

Yayoi Kusama-ի հետ համատեղ ստեղծված Louis Vuitton պայուսակը Christie’s-ում վաճառվել է 151200 դոլարով՝ սահմանելով երկու նոր համաշխարհային ռեկորդ:

Կուսաման առաջին անգամ սկսեց աշխատել LV-ի հետ 2012 թվականին՝ ստեղծելով Keepall, Neverfull, Papillion եւ Speedy-ի զվարճալի տարբերակները: Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ 2023 թվականին, ժամանակակից նկարչուհին իր տարօրինակ դրոշմը դրեց ֆրանսիական նորաձեւության տան ավելի շատ նախագծերի վրա: Երկու հավաքածուների հագուստներն ու աքսեսուարները երկրորդական շուկայում պրեմիում են ստանում, բայց վերջին հավաքածուի «դդում-պայուսակն» էր, որ նոր ռեկորդներ գրանցեց:

Ինչպես անունն է հուշում, տարբերակիչ դիզայնը ոգեշնչված է Կուսամայի խորհրդանշական դդմի քանդակներից եւ տպագրությունից: Կովի կաշվից պատրաստված դեղին պայուսակը դդումի տեսք ունի եւ ծածկված է սեւ մոնոգրամներով եւ LV մոտիվներով: Ակնկալվում էր, որ այս կոնկրետ օրինակը կարժենա 10,000-ից 15,000 դոլար, բայց այն վաճառվեց մոտ 10 անգամ ավելի, ինչը նոր գնային ռեկորդ սահմանեց մոդելի եւ ցանկացած LV պայուսակի համար: Նախկին ռեկորդը սահմանել էր մեկ այլ դդմի տեսքով պայուսակ, որը 2023 թվականի դեկտեմբերին Christie’s-ում վաճառվել էր 44100 դոլարով։

Աճուրդի գլխավոր լոտը եղել է հազվագյուտ Hermès Himalaya Retourné Kelly 25 պայուսակը, որը վաճառվել է 163,800 դոլարով: Hermès Birkins-ի երկու բաղձալի պայուսակները նույնպես վաճառքի են հանվել՝ համապատասխանաբար 119,700 եւ 63,000 դոլարով: Արդյունքները ընդգծում են այն փաստը, որ Birkins-ը եւ Kellys-ը մնում են կոլեկցիոներների համար անփոխարինելի նմուշներ: Հիմալայան կոկորդիլոսի կաշվից Retourné Kelly 28 պայուսակը 2021 թ-ին Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 513,200 դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ