fbpx
Աշխարհ

Ղազախատաջիկական սահմանի լրացուցիչ զորքերը հեռացվել են

Ղազախստանն ու Տաջիկստանը իրենց սահմաններից հեռացրել են լրացուցիչ զորքերը։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ ղազախատաջիկական սահմանին իրավիճակը կայուն է եղել այս գիշեր, միջադեպեր չկան։

Հիշեցնենք, որ երկրների միջև փոխհրաձգությունը սկսվել էր ապրիլի 29-ին ու ամբողջությամբ ավարտվել հաջորդ օրվա առավոտյան։ Դրա արդյունքում մահացել է շուրջ 50 մարդ, վիրավորվել՝ 200-ից ավելի։

Ըստ աղբյուրի՝ երկրների ՊՆ-ները ստեղծել են համատեղ հանձնաժողով՝ սպաներից բաղկացած, որոնք ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ