fbpx
Աշխարհ

Լրագրողների դեմ հանցագործությունների մեծ մասն անպատիժ է մնում․ ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհում լրագրողների դեմ իրագործվող հանցագործությունների գրեթե 90 տոկոսը անպատիժ է մնում: Այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լրագրողների սպանությունների հարցերով կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Մոլորակում սպանված լրագրողների թիվը 2019 թվականին գրեթե կրկնակի նվազել է և վերջին 10 տարում ամենացածր մակարդակում է: Այն կազմում է մահվան 56 դեպք՝ 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը 2010-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցել է լրագրողների 894 սպանություն, որը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները և արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 և 10 սպանությամբ։

Փորձագետները միաժամանակ նշում են, որ լրագրողների 61 տոկոսը, այսինքն՝ մոտ երկու երրորդը 2019 թվականին զոհվել է այն երկրներում, որոնք զինված հակամարտությունների մեջ ներգրավված չեն, այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մեկ երրորդ։ Հետևաբար, ՅՈւՆԵՍԿՕ-ն եկել է այն եզրակացության, որ լրագրողները ծայրահեղ վտանգների ենթարկվում են ոչ միայն զինված հակամարտությունները լուսաբանելիս, այլև զոհ են դառնում տեղի քաղաքական գործիչների արարքները, կոռուպցիան և իրավախախտումները հետաքննելիս, ընդ որում՝ հաճախ իրենց հայրենի քաղաքներում։

«Ընդհանուր առմամբ, լրագրողների դեմ սպառնալիքներն ուղղված են այն բանին, որպեսզի ստիպեն լռել քննադատաբար արտահայտվող հեղինակներին և սահմանափակեն բնակչությանը տեղեկատվության հասանելիությունը»,- փաստում է ՅՈւՆԵՍԿՕ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ