Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն մեկնաբանել է կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:
Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված քաղաքապետների թեկնածուներին: Մինդեռ հիմա նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին: Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»- նշել է Փայլանը:
Dört ay önce halkın ezici çoğunluğuyla geri aldığımız; Diyarbakır, Van, Mardin belediyelerine yine kayyım atadılar.
Halkın iradesine yapılan bu alçakça darbeye karşı bütün siyasi partiler ve toplum tepki vermelidir.
Sustukça sıra Ankara’ya da, İstanbul’a da gelir…
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) August 19, 2019

