ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
«Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:
Այդ օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգներով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,- ասաց Փաշինյանը:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)