Լռությունը դրական ազդեցություն ունի ուղեղի վրա

Հրապարակող՝

Արցախում զինվորական ճտքակոշիկներ են արտադրվում

Ամենադիտվածներ

Ամերիկացի գիտնական Դենիել Գրոսսը պարզել է, որ «սիրել լռությունը» արտահայտությունը պարզապես դատարկ հնչյուն չէ: Հետազության արդյունքում պարզվել է, որ կողմնակի ձայների բացակայությունը չափազանց բարերար ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա:

Գրոսը հետազոտթւյուն է անցկացրել երաժշտության և աղմուկների հետ կապված: Հետազոտության ադյունքում գիտնականը պարզել է, որ լռությունն ունի երեք հիմնական առավելություն. նպաստում է ուղեղում նոր բջիջների աճին, ակտիվացնում է հիշողությունը և խթանում ռեֆլեքսները:

Գրոսսը պարզել է, որ ձայնի բացակայությունը հանգեցնում է հիշողության ակտիվացման: Մարդու ուղեղը չափազանց ընկալունակ է ձայների հանդեպ: Ուստի խորհուրդ է տրվում «գլխում «վերաարտաբերել» լսած երգը, երբ այն արդեն ավարտվել է:

Journal of Neural Engineering-ի փոխանցմամբ՝ լռության մեջ ուղեղը սկսում է տեսակավորել և կարգավորել ստացած տեղեկատվությունը: Նշվում է նաև, որ կողմնակի աղմուկի բացակայության ժամանակ հնարավոր է ուղեղում նոր բջիջներ առաջանան:

Ամենաթարմ