fbpx
Քաղաքականություն

Լսել եմ՝ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որ մտնի աբրիտրաժ․ Բունիաթյան

Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը:

«Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա։

Բունիաթյանի խոսքով՝ պետք է քննարկման միջոցով որոշեն՝ թույլ տալիս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ: Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա:

«Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նաև հավելեց, որ այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ:

Նշենք, որ հանդիպում-քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ